Էջ:Վերք Հայաստանի 45.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խփեց տանդրոջ գլխին, որ փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, տասը հատիկ ատամների մեկն էլ բերնիցը վազեց, փորը գնաց, որ գլուխը պրծացնի: Թե ուրիշ վախտ էր էլել, ես գիտեմ, թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին-մին կպոկեր, բերանը կըտեր, ամա էս սհաթին, որ քար էլ աղային գլխին, ձեն չէ՛ր տալ:

— Լավ հարաքյաթ ես անում, հա՛: Է՜հ, ի՞նչ անենք. բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, դու սաղ ըլիս: Ա՜յ տղա, ածա՛, լցրո՛ւ: Վիրա՛պ ջան, մեկ լավ զլի՛. խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա խաբար, թե էգուց գլխըներիս ի՞նչ ա գալացուկ: Գյոռն չաթլասն, տերտե՛ր ջան, գյոռն. էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտս կշտանա. կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա,— ասում էր ու տերտերի ուսերին լավ բաբաթ վեր հատում. սա էլ պարտքի տակին չէ՛ր մնում ու մեկի տեղակ հինգն էլա ետ տալիս:

էսպես՝ դինջ, տանստանու, ինչպես հեր ու որդի, քեֆ էին անում մեր պարոն քեդխուդեքը, հանաք անում, իրար սիրտ շահում ու հազար բաբաթ նաղլ, մասալա, առակ, շախա ասում, անում, լսողի սիրտը բանում, իրանց օրը անց կացնում: Վաղուց էին կշտացել. էլ հո հաց չէին ուտում, մազա էին անում, գինի խմում. բազինն էլ վեր էր կենում, պար գալիս: Տերտերը մեկ թաս գինի մեկին դեմ անելիս հո, հազար տեղ գլխի վրա կունդկի էր տալիս, որ նրա սուրբ ձեոիցը բաժակն առնի, ձեռը պաչի: Էսպես՝ վախտին էին մտիկ տալիս, որ դուս գան, գնան, ջահել տղերքանց ջիրիդին թամաշա անեն:


5


Արեգակն էկել, երկնքի մեջտեղը բռնել էր․ օրվան փուշը մի քիչ կոտրըվել, տաքացել էր։ Սար ու ձոր արծաթի պես փլփլում, պլպլում էին։ Էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմանար, թե երկնքիցը մեկ ավետյաց ձեն ա էկել, աշխարքս արքայություն ա դառել, մարդի աչքն էլ ցավ, կսկիծ չի պետք է տեսնի, և Քանաքռու խարաբեքն էլ էին թև առել, ծափ տալիս, թե էլ էնպես չեն մնալ, թե իրանց մեջն էլ շունչ կմտնի, շեն կընկնի, էնքան տղամարդ, ջահել տղերք, էրեխեք էին տներիցը դուս էկել, քուչեքումն ու կտրներին քեֆ անում։ Օտար մարզը հենց կիմանար, թե էս գեղըցիք աշխարքի տերն են․ ո՛չ դարդ ունեն, ո՛չ ղասավաթ․ ամեն մեկը հազար թումանի տեր են։ Ռհաթ խալխը՝ որը ձեռնաբռնուկ էին արել, պար գալիս, որը բոլորեշուրջ նստել, քեֆ էին անում, որը խաղ էր ասում, որը գամ քաշում։ Էստեղ զուռնեն էր փչում, էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղը փահլևաններն էին կոխ պրծնում, յա ղարաչիքը ֆալ բաց անում։ Մանր տղերքն էլ յա ձնաթոփի էին